Սևանի ափը 48 հազար դրամով վարձակալության է տրվել. լճի 1905 մ նիշից ցածր անտառային տարածքում նոր քոթեջներ են կառուցվելու


15:09 , 19 հունիս, 2021

Hetq.am_-ը գրում է․

Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքում` Սևանա լճի ափին, նախատեսվում է քոթեջներ կառուցել և կազմակերպել անհատական հանգստի գոտի: Կառուցապատման ենթակա տարածքը գտնվում է «Սևան» ազգային պարկ»-ի ռեկրեացիոն գոտում` 1905 մետր բացարձակ նիշից ցածր: Հողատարածքի մակերեսը 0,3 հա է: Ճարտարապետահատակագծային առաջադրանքում հողատարածքի չափը 0,27 հա է նշվել: Տարբերությունն առաջացել է Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման արդյունքում:

Հողամասի բնութագրում նշվում է, որ այն չկառուցապատված է, միջին թեքություններով, չծառապատված տարածք է:

«Տարածքում ի սկզբանե գոյություն ունեցող ծառեր չկան»,- արձանագրված է ՇՄԱԳ նախագծում: Մեկ այլ տեղում նշված է, որ նախատեսվող գործունեության վայրի հողերը՝ Սևանա լճի բուսազուրկ հատակային հողեր են:

Մինչդեռ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ վարձակալության պայմանագրում հստակ արձանագրված է, որ այն մասամբ անտառածածկ տարածք է: Հողի նպատակային նշանակությունն անտառային է, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` անտառ:

Ծովազարդ համայնքի ղեկավար Արամայիս Ենգոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տարածքում իսկապես ծառեր չկան, թե ինչու է այն անտառային կամ նշանակությունն ինչու չի փոխվել, ինքը տեղյակ չէ: Նշենք, որ Արամայիս Ենգոյանը պաշտոնավարում է 2016 թվականից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: