Անձնագրային և վիզաների վարչությունում հունիսի 19-ին և 20-ին հերթապահություն է սահմանվել


15:39 , 19 հունիս, 2021

ՀՀ Ազգային ժողովի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում հունիսի 19-ին և 20-ին՝ ժամը 09.00-ից 18.00-ն սահմանվել է հերթապահություն:

«Հերթապահությունը սահմանվել է միայն ընտրական գործընթացին վերաբերելի ծառայություններ մատուցելու նպատակով»,- նշում են գերատեսչությունից։