«Առողջ լինես ու միշտ մեր կողքին»․ Սյուզի Մելիքյանը հայրիկի հետ լուսակար է հրապարակել եւ շնորհավորել նրա տարեդարձը


13:38 , 19 հունիս, 2021

Երգչուհի, արդեն նաեւ դիզայներ Սյուզի Մելիքյանը հաճախ է գեղեցիկ ու գայթակղիչ հրապարակումներով կիսվում միկրոբլոգի իր էջում: Նա ցույց է տալիս իր գեղեցիկ լուքերը, հանդերձանքները, հանգստի մասին պատմող կադրեր:

Երգչուհին իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, լուսանկար է հրապարակել, որում պատկերված է հայրիկի հետ։ Հրապարակմանը կից երգչուհին շնորհավորելով ծնողի տարեդարձը՝ գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, պաա ջան։ Առողջ լինես ու միշտ մեր կողքին։ Երբ մեր ծնողները մեր կողքին են, մենք միշտ երեխա ենք», - հրապարակմանը կից գրել է երգչուհին։