Ռեալը, Սիթին ու Յուվենտուսը ցանկանում են ձեռք բերել Լիդսի կիսապաշտպանի տրանսֆերը


00:07 , 19 հունիս, 2021

Armsport.am-ը գրում է․

Անգլիական «Լիդսի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը հայտնվել է թոփ ակումբների ուշադրության կենտրոնում, հայտնում է TuttoJuve-ն:

25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Մանչեսթեր Սիթին» ու «Ռեալը»: «Լիդսը» պատրաստ է վաճառել իր խաղացողի տրանսֆերը՝ 30 մլն եվրոյի դիմաց:

ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում անցկացրած 29 խաղում Ֆիլիպսը դարձել է 1 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: