Կրեմլը հետևում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման մասին տեղեկություններին


17:25 , 18 հունիս, 2021

168.am-ը գրում է.

Ռուսաստանը ուշադիր հետևում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման մասին տեղեկություններին: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Միանշանակ, դա մեր ուշադրության կենտրոնում է»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով համապատասխան տեղեկատվությունը:

«Մենք փոխգործակցում ենք Թուրքիայի հետ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման հարցում»,-ասել է Պեսկովը: