Ծեծկռտուք՝ ոստիկանների մասնակցությամբ (Video)


17:14 , 18 հունիս, 2021
Ծեծկռտուք՝ ոստիկանների մասնակցությամբ
Այսօր՝ հունիսի 18-ին, «Դինամո» Հայաստանի մարզական հասարակական կազմակերպությանը կից, ոստիկանության Մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի առջև, 14:50-ի սահմանում ոստիկանների մասնակցությամբ ծեծկռտուք էր սկսվել։
Մի քանի ոստիկան ծեծում էր 2 հոգու, որոնք ըստ ավտոկայանատեղիի աշխատակցի՝ ևս ոստիկաններ էին, սակայն այդ պահին քաղաքացիական հագուստով էին։