Մեսսին պիտի կարիերան Բարսելոնայում ավարտի․ Կուման


15:39 , 18 հունիս, 2021

Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է թիմի, ինչպես նաև Լիոնել Մեսսիի ապագայի մասին։

«Այո, հեռանկարները լավն են։ Գիտեմ, որ ակումբը շատ է աշխատում մրցունակ թիմ ստեղծելու համար, ավելի լավը, քան նախորդ տարի։ Վստահ եմ, որ թիմն ավելի ուժեղ կլինի։

Միշտ ասել ենք, որ Մեսսին պիտի կարիերան «Բարսայում» ավարտի։ Հուսով եմ՝ շուտով այդ հարցը կլուծվի։ Կարծում եմ՝ կարելի է դա անել։ Դա գերազանց նորություն կլինի բոլորի համար»,- Կումանի խոսքերն է փոխանցում sport.es-ը։