Չինաստանը երեք տիեզերագնաց է ուղարկել սեփական ուղեծրային կայան


21:00 , 18 հունիս, 2021

Երեկ՝ հունիսի 17-ին՝ տեղի ժամանակով 09։22, Չինաստանում գտնվող Ցզյուցյուան տիեզերակայանում գործարկվեց «Շենչժոու-12» տիեզերանավը, որի արշավախումբը բաղկացած է երեք մարդուց։

Չինացի տիեզերագնացներն ուղևորվեցին կառուցված ուղեծրային կայան։

«Տիեզերանավի գործարկումից մոտավորապես 573 վայրկյան անց «Շենչժոու-12»-ն առանձնացավ իր հրթիռից՝ «Չանչժեն-2F»-ից և դուրս եկավ բաց Տիեզերք»։ Գործարկումը գիտնականներն ու մասնաետները համարում են հաջողված։

Տիեզերանավը կկայանի հիմնական մոդուլ «Տյանհեում», որտեղ էլ տիեզերագնացները կանցկացնեն հետագա երեք ամիսները։

Չինական ուղեծրային կայանի կառուցման նախագծի շրջանակներում սա առաջին թռիչքային առաքելությունն էր։ Կայանի մոնտաժը նախատեսում են ավարտել 2022 թ.։