Հարցը նրանում չի, թե Ադրբեջանը որ հայորդուն ա հետախուզում տվել, հարցը նրանում ա, թե մեր իշխանությունները ինչու ոչ մի ադրբեջանցու հետախուզում չեն հայտարարում


14:58 , 18 հունիս, 2021
«Նույն օրը, երբ Սամվել Կարապետյանն ըստ էության աջակցություն է հայտնում Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքին, Ադրբեջանը քրեական գործ է հարուցում Սամվել Կարապետյանի դեմ։
Եվս մեկ ցցուն, ինչ-որ տեղ արդեն ավելորդ վկայություն, որ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից է բխում, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները պարտվեն և կապիտուլյանտը հաղթի»։
Հարցը նաև նրանում չի, թե Ադրբեջանը, որ հայորդուն ա հետախուզում տվել, հարցը նրանում ա, թե մեր իշխանությունները որ ադրբեջանցի բոզորդուն են (ռազմաքաղաքական, գործարար և այլն) հետախուզում տվել կամ ինչի չեն որևէ մեկին հետախուզում տվել: Չնայած գիտեմ, հետախուզողները խառն են, էսա էն Գորիսի մշակույթի տան տնօրենի հարցը լուծեն նոր կմտածեն ազերների մասին: Բայց արդարության համար էլ պետք ա նշեմ, էս հարցը քննչականում ու դատախազությունում պորֆեսիոնալների կողմից շրջանառվող ամենաակտուալ հարցն ա, որն անպատասխան ու «անդաբրո» ա մնում քաղաքական իշխանության կողմից:
Հարգելի լրագրողներ մի հատ կոնկրետ հարցում տվեք էլի իրավապահներին, որևէ հետախուզում հայտարարել եք դրանցից գոնե մեկին, թե չեք ուզում ամառային արձակուրդները փչանան, մի ծովափնյա աերոպորտում կես ժամ զադերժկա չլնեն...