Աղջի՛, դե սկսեք գոռալ նիկոլ վարչապետ. Հատուկ բացականչություններ են սովորեցնում՝ Փաշինյանին ուրախացնելու համար (Video)


12:32 , 18 հունիս, 2021

Yerevan.Today-ը գրում է.

Yerevan.Today-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի այցը դիմավորելու արարողակարգ կազմակերպվում Բերդավանում՝ օգտագործելով դպրոցահասակ երեխաների ռեսուրսը:

«Ի դեպ, Բերդավանի համայնքի ղեկավարի աչքի առաջ են երեխաներին բերում  հրապարակ և երկու ՔՊ-ական տղամարդ,  որոնց հագին «Ապագա կա ապագա» լոզունգով մայկաներ են եղել, ուղղորդել են ոչ միայն երեխաներին, այլև սովորեցրել են, թե ինչպես պետք է Փաշինյանի ժամանումը դիմավորել «Նի-կոլ  վար-չա-պետ» բացականչություններով»:

Մանրամասն՝ տեսանյութում։