Լիլուի մոտ 1000 դոլար արժողությամբ նվերը սկեսուրի ծննդյան առթիվ


11:26 , 18 հունիս, 2021

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում բնակվող երգչուհի Լիլուն կիսվել է սկեսուրի և ամուսնու հետ լուսանկարով՝ կից գրելով. «Շնորհավոր ծնունդդ, մամ»:

«Սթորի» բաժնում Լիլուն նաև կիսվել է սկեսուրի ծննդյան խնջույքից լուսանկարներով ու նաև ցույց է տվել, որ ինքն ու ամուսինը սկեսուրին նվիրել են «Գուչի» ապրանքանիշից դրամապանակ: Դրամապանակի արժեքը մոտ 1000 դոլար է։

Երգչուհին հումորային լուսանկար է հրապարակել սկեսուրի հետ և գրել. «Իմ սկեսուրը շատ հումորով է, չի նեղվի, որ նկարն ավիրեցինք»: