Եթե լինի միայն հռետորիկա և ոչ մի գործնական քայլ՝ ո՛չ սահմանազատման, ո՛չ սահմանի որոշման վերաբերյալ, ապա հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը նույնն է մնալու․Ալեքսանդր Խրամչիխին


23:46 , 17 հունիս, 2021

Tert.am-ը գրում է․

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով՝ քանի դեռ հայ-ադրբեջանական սահմանը լրջորեն դեմարկացիայի չի ենթարկվել, ադրբեջանական զինված ուժերը մնալու են Հայաստանի տարածքում, իրավիճակը չի փոխվի։ Նա Tert.am-ի հետ զրույցում հայտնեց իր տարակուսանքը՝ արդյոք իրականում այդ գործընթացի մասին քննարկումներ կա՞ն, թե՝ ոչ։

«Մինչև այդ գործընթացն իրական ձևով իր ավարտին չհասնի, ադրբեջանաան կողմը շարունակելու է օգտվել իրավիճակից»,- ասաց նա։

Մյուս կողմից, ռուսաստանցի վերլուծաբանի խոսքով, եթե հայկական կողմն անընդհատ հայտարարում է, որ ադրբեջանական զինված ուժերն իր տարածքում են, պետք է ցանկացած քայլ ձեռնարկի դրանց այնտեղից հեռացնելու համար։

«Մենք տեսնում ենք միայն հռետորիկա։ Եվ եթե լինի միայն դա և ոչ մի գործնական քայլ՝ ո՛չ սահմանազատման, ո՛չ սահմանի որոշման վերաբերյալ, իրավիճակը նույնն է մնալու։ Ադրբեջանը հիմա ուժեղ կողմում է, օգտվում է իրավիճակից։ Իսկ ո՞վ նրա փոխարեն այլ կերպ կվարվեր»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ