Անհավատալի արդյունք. սիգարետի և փոխարինիչի փորձ Անգլիայից


18:01 , 17 հունիս, 2021

Մարդկային օրգանիզմի վրա սիգարետի և էլ. սիգարետի ազդեցությունն ուսումնասիրելու համար բժիշկ Ռոուզմարի Լեոնարդը ներկա է գտնվել Անգլիայի Համալսարանական Քոլեջի ակադեմիկոս, առաջտար փորձագետ բժիշկ Լիոն Շահաբի փորձին: Փորձի ընթացքում բժիշկ Շահաբը օգտագործել է երեք տարա. առաջին տարան ցուցադրել է ծխողների կողմից ամսական միջինում օգտագործվող սիգարետի ազդեցությունը օրգանիզմի վրա, երկրորդը՝ էլ. սիգարետի գոլորշու ազդեցությունը միևնույն ժամանակահատվածի համար, իսկ երրորդը միայն մաքուր օդ՝ համեմատելու համար:

Առաջին տարայի դեպքում օգտագործվել է 16 տուփ սիգարետ. Գործընթացի ավարտից հետո տարայում տեղադրված բամբակի, ինչպես նաև դրան միացված խողովակների ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ ծխելու հետևանքով թոքերում կուտակվում է աննախադեպ քանակությամբ խեժ: Այնուհետև, ուսումնասիրվեց  էլեկտրոնային սիգարետի տարան. ընդամենը մի քիչ գոլորշի, մի քիչ խոնավություն, և վերջ:

Ի՞ նչ է խեժը

Խեժը այրվող սիգարետի ծխի մնացորդն է՝ նիկոտինի և ջրի հեռացումից հետո: Խեժը կազմված է մի շարք նյութերից, որոնք մարդու օրգանիզմի համար վնասակար են։ Քանի որ խեժն առաջանում է սիգարետի այրումից, շատ բժիշկներ ու առողջապահության փորձագետներ նիկոտինային կախվածության դեպքում խորհուրդ են  տալիս սիգարետի փոխարեն օգտագործել այնպիսի արտադրանք, որը առանց այրման է նիկոտինը մատակարարում մարդու օրգանիզմ։

Բժիշկ Լիոն Շահաբը նաև նշեց, որ իր կատարած մի շարք հետազոտություններն ապացուցում են, որ այլընտրանքները զգալիորեն ավելի քիչ վնասակար են, քան սիգարետը:

Այսպիսով՝ այս փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սիգարետ ծխելուց հետո օրգանիզմում առաջանում է խեժի նստվածք, և հենց խեժն է պարունակում վնասակար քիմիական նյութերը, որոնք տարածվում են արյունատար  համակարգով՝ առաջացնելով այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են սրտային հիվանդությունները, սրտի կաթվածը և քաղցկեղը: