Razm.info-ն գրում է.
Հունիսի 17-ին Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանում Ալ լճերում լողալիս խեղդվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող կապիտան Իլհամ Ֆարզալիևը (İlham Fərzəliyev)։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։Կապիտան Իլհամ Ֆարզալիև (İlham Fərzəliyev)
Նշենք, որ երեկ՝ հունիսի 16-ին, Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի (Լաչինի) շրջանում «ՄԱԶ» մակնիշի բեռնատարի վթարի հետևանքով մահացել էր Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) երկու զինծառայող։