Այս քարոզարշավում աննախադեպ ձևով թիրախավորվում են լրագրողները, անթաքույց ատելության արշավ է. Անի Գևորգյան (Video)


14:45 , 17 հունիս, 2021

Tert.am-ը գրում է.

Ողջ քարոզարշավի ընթացքը մեզ համար լուսաբանելը շատ բարդ է, քանի որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին, ՔՊ-ի վարչապետի թեկնածուին պարբերաբար ուղեկցում են հարյուրավոր ոստիկաններ, անհնար է գրեթե մոտենալը, մասնավորապես՝ առաջին շարքերին, չեմ խոսում Նիկոլ Փաշինյանի մասին: Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասաց Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանը:

«Հիմա ուղեկցում են նաև քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնք դրսևորում են ագրեսիվ պահվածք և ամեն կերպ փորձում են այնպես անել, որ մենք չնկարենք այն, ինչ իրենց ձեռնտու չէ, հայտարարություններից, քաղաքացիների իրական ընդունելությունից սկսած»,- ասաց Անի Գևորգյանը:

Նա նշեց՝ ստեղծվել է ներքին համոզմունք, որ քաղաքացիներին տարբեր մարզերում ուղղորդել են, որպեսզի թիրախավորեն մի քանի լրագրողների:

«Ներքին համոզմունք է ստեղծվում, որ պատահական չէ, երբ մեզ Արտաշատում թիրախավորում են, Նաիրի Սարգսյանը այնտեղ կանգնած է լինում: Ինձ մոտ համոզմունք է, որ սա պատահական չէ և քաղաքացիներին ամենևին էլ պետք չէ, որ ինձ այդ պահին քաշքշեն, խոչընդոտեն իմ ազատ տեղաշարժը, վիրավորեն, այդ իսկ պատճառով ինձ մոտ տպավորություն է ձևավորվում, որ այս ամենը կոնկրետ ուղղորդված է»,- նշեց նա:

Լրագրողը ընդգծեց՝ Սյունիքի քարոզարշավի ժամանակ լրագրողներով արձանագրել են, որ խոչընդոտվում է ոչ միայն քաղաքացիների, լրագրողների տեղաշարժը, այլ նաև ՊՆ հաշվեկշռում գտնվող մոտ 6-8 մեքենաների երթևեկություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: