Թուրքերի էսօրվա հավաքին մասնակցելու են էն միջակությունները, ովքեր ոչինչ էին նիկոլից առաջ ու ինչ որ բան են դարձել նիկոլի օրոք. օրինակ՝ ալյոնան


14:40 , 17 հունիս, 2021
Անիմաստ ա պետական աշխատողներին կոչ անել չմասնակցել թուրքի էսօրվա հավաքին։ Թասիբ ունեցողը չի մասնակցելու, անթասիբ, անհայրենիքները՝ մասնակցելու են։ Մասնակցելու են միջակությունները, ովքեր ոչինչ էին նիկոլից առաջ ու դարձան ինչ որ բան նիկոլի օրոք։ Ու իրանք գիտակցում են, որ նիկոլից հետո էլ նույն միջակությունն են դառնալու։
Վառ օրինակ՝ ալենչոն։ Մինչև պաշտոնի նստելը սա Ջուսի կլիպներում նկարվող դիշովի էպիզոդիկ դերասան էր, հետո գռզոյի սուծինյոռն էր, հիմա կաստյում գալստուկը հագած իրան մեծ քաք ա երևակայում։ Հիմա ալյոնան նիկոլից հետո ինչո՞վ պետք ա զբաղվի։ ալյոնայի օգնականը, վարորդը, քարտուղարուհին ինչո՞վ պետք ա զբաղվեն։ Պարզ ա չէ՞, որ սրանք մասնակցելու են նիկոլի բոլոր հավաքվերին, անգամ պետք եղավ ալիևի ոտերը պաչելու արարողությանն էլ կմասնակցեն, մենակ թե մնան պաշտոնի։
Ասածս ինչ ա՝ թարգեք դրանց դարձի բերելու փորձերը։ Էս մարդիկ չեն ուզում փրկվել։ Պատերազմից 7 ամիս անց բոլոր ջրերը պարզվել են արդեն. տիղմը՝ նիկոլի գլխավորությամբ, իջել ա հատակը, զուլալ ջուրը՝ վերևն ա, ու էլ ոչինչ չես փոխի էդ միացությունների մեջ։ Անցել ա դարձի գալու ժամանակը։