Նորմալ էր, որ էրդողան ու Ալիևը Շուշիում թեյ էին խմում, աննորմալ էր մի բան, որ Աննա Հակոբյանն այնտեղ չէր. Բագրատյան


14:34 , 17 հունիս, 2021

Analitik.am-ը գրում է.

Շուշիում Էրդողանի ու Ալիևի գալը, թեյ խմելը նորմալ էր, բայց մի հատ աննորմալ բան կար՝ Աննա Հակոբյանն այնտեղ չէր: Մենք էինք հրավիրել չէ՞ թեյ խմելու: Արման Բաբաջանյանին էլ ուղարկեիք, թող ասեր՝ մեր Շուշին է, հողը չեն քանդել տարել, Ազատություն ռադիոկայանն էլ, թող նկարեր, ցույց տար: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հրանտ Բագրատյանը: