Ջերմուկը նախկինում և հիմա. հունիսի 20-ին պետք է կատարել մեկ ընտրություն՝ 0 ձայն թշնամուն, 0 ձայն դավաճանին


09:17 , 17 հունիս, 2021
Ջերմուկը նախկինում և հիմա
2021 թվականի հունիսի 16-ին Ջերմուկ էր այցելել հայ ժողովրդի ամենամեծ թշնամին և ամենամեծ դավաճանը։ Այդ կաապակցությամբ ուզում եմ հրապարակել երկու լուսանկար Ջերմուկի ոչ վաղ անցյալի և ներկայի մասին։ Լուսանկարներից մեկում Ջերմուկն է, որտեղ Նախագահ Սերժ Սարգսյանի, FIDE-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի, համաշխարհային շախմատային լեգենդների մասնակցությամբ տեղի է ունենում FIDE-ի կանանց Grand Prix մրցաշրջանի բացում, մյուսում՝ Ջերմուկի քաղաքային գերեզմանատուն է՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում և դրա հետևանքով։ Ցավոք նույն արձանագրումները հնարավոր է անել նաև Հայաստանի մյուս քաղաքների և գյուղերի պարագայում։ Էլ ինչ է հարկավոր տեսնել ու համոզվել, որ հունիսի 20-ին պետք է կատարել մեկ ընտրություն՝ 0 ձայն թշնամուն, 0 ձայն դավաճանին։