Վարակաբանը հայտարարել է վիրուսի պատճառով COVID-19-ի նոր ալիքների ռիսկի մասին


23:55 , 16 հունիս, 2021

Բժիշկ-վարակաբան Եվգենի Տիմակովը հայտարարել է COVID-19-ի նոր ալիքների ռիսկի մասին, քանի որ մուտացիայի ենթարկված վիրուսը կարող է մարդկանց կրկնակի վարակել։

Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 14 հազար 185-ով՝ հասնելով 5 մլն 236 հազար 593-ի: Առավել մեծ քանակությամբ հայտնաբերվել է Մոսկվայում (6805), Մոսկվայի մարզում (1135), Սանկտ Պետերբուրգում (902):

«Մինչեւ քաղաքացիներից արձագանք չլինի («Ռոսպոտրեբնադզոր»-ի միջոցառումների պահպանման վերաբերյալ), մենք ձեզ հետ մշտապես կվերապրենք չորրորդ, հինգերորդ, վեցերորդ եւ այսպես շարունակ կորոնավիրուսային վարակի ալիքները, որովհետեւ տարած հիվանդությունից հետո, ինչպես ցույց է տվել պրակտիկան, մեկ տարի անց իմունիտետն արդեն նվազում է: Իսկ եթե վիրուսը մուտացիայի ենթարկվի եւ ձեւափոխվի, ապա այն կարող է այդ նույն մարդկանց վարակել կրկնակի»,- Տիմակովը պատմել է ՌԻԱ Նովոստիին: