Հաջորդ 2 շաբաթվա ընթացքում ՀՀ-ում կարող են ցույցեր տեղի ունենալ․ ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգոնության կոչ է արել


21:03 , 16 հունիս, 2021

Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում ընտրությունների հետ կապված երթեր կամ ցույցեր կարող են տեղի ունենալ Երևանում և Հայաստանի այլ վայրերում:

Այս մասին զգուշացում է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը՝ քաղաքացիներին կոչ անելով զգոն լինել։

«ԱՄՆ քաղաքացիները պետք է զգոնություն ցուցաբերեն, խուսափեն մարդկանց բազմությունից և մշտապես լինեն զգոն ու կապ պահպանեն հարազատների հետ»,-նշված է զգուշացման մեջ։