Մարզերից Փաշինյանի վաղվա հավաքին մարդիկ բերելու նախապատրաստությունները բուռն ընթացքի մեջ են


20:44 , 16 հունիս, 2021

168.am-ը գրում է․

168.am-ն ահազանգեր է ստանում այն մասին, որ մարզերի վարչական միավորների ղեկավարները մարդկանց են հավաքագրում Նիկոլ Փաշինյանի վաղվա հանրահավաքին բերելու համար:

Մասնավորապես, մեզ ահազանգած Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի գյուղերի բնակիչները նշում էին, որ համայնքապետերն ամեն ջանք գործադրում են հնարավորինս շատ մարդկանց ներկայություն վաղվա հավաքին ապահովելու համար:

Ըստ էության գործի է դրվում նույն սցենարը, ինչ այս տարվա մարտի 1-ին: