99 տարի տևող ծննդաբերություն. գիտնականները հետաքրքիր գտածո են հայտնաբերել


22:45 , 16 հունիս, 2021

Մյանմայի գիտնականները սաթի մեջ հայտնաբերել են 99 միլիոն տարեկան խխունջի, որը մահացել է ծննդաբերության պահին։

Բրածոն յուրահատուկ է նրանով, որ խխունջը խեժի մեջ է հայտնվել անմիջապես ծննդաբերելու ժամանակ։ Չորս նորածին խխունջների խեցիները տեսանելի են սաթի մեջ, իսկ հինգերորդ փոքրիկը դեռ միացած է մորը՝ սպիտակավուն լորձի կտորով։

Հնագույն խխունջներ, որպես կանոն, հայտնաբերվում են միայն խեցիների տեսքով, իսկ այս սաթը պահպանել է կենդանու փափուկ հյուսվածքները ևս։

Գիտնականները կարծում են, որ հայտնաբերված խխունջի տեսակը՝ Cretatortulosa gignens-ը, ադապտացվել են կենդանածնությանը, որպեսզի գիշատիչներից կարողանան պաշտպանել իրենց սերունդները։

«Մեր գտածոն հրաշալի հեռանկարներ է ստեղծում 80 միլիոն տարի առաջ գոյություն ունեցած խխունջների էվոլյուցիան հասկանալու համար։ Դա ցույց է տալիս, որ կենդանածնությունը արդեն իսկ արդիական վերարտադրողական ստրատեգիա էր կավճի դարաշրջանում։ Այդ կերպ կենդանիները մեծացել են իրենց սերունդների գոյատևման հնարավորությունները արևադարձային անտառներում, որտեղ թաքնվում են գիշատիչները»։