Ես կընտրեմ հող ազատագրողների, որ մի օր ես ու սերունդներս էլ կարողանանք հող ազատագրել


14:16 , 16 հունիս, 2021
Ո՞ՒՄ ՉԸՆՏՐԵԼ
• Մեծ առումով մարդիկ ընտրում են իրենց։ Ինչպես Աստված ստեղծեց մարդուն իր նմանությամբ, այնպես էլ ընտրողներն են իրենց քվեն տալիս իրենց նմանին։
• Օրինակ՝ ես երբեք չէի ընտրի մեկին, որի տակ շիրխաններն ու անդոնները լցնում էին՝ համոզելով, որ իր եղբոր մահվան մեջ մեղավոր է Քոչարյանը՝ դրդելով վրեժի, իսկ նա էլ, «ուժեղ ձյաձյաների» դռներն ընկած, փորձում էր վրեժի դաշնակից գտնել։ Այնքան, մինչև չգտավ և գնաց, Քոչարյանից վարչապետի պաշտոն վերցրեց, ու դեռ դա էլ հերիք չէ՝ այդ պաշտոնում ապացուցեց իր կազմակերպչական կատարյալ անընդունակությունը։
• Ես երբեք չէի ընտրի նման մեկին, որովհետև ինքս այդպիսին չեմ։ Ես կընտրեմ հող ազատագրողների, որ մի օր ես ու սերունդներս էլ կարողանանք հող ազատագրել։