Մբապեն Պերեսին ասել է, որ ցանկանում է խաղալ Ազարի և Բենզեմայի հետ նույն թիմում


13:39 , 16 հունիս, 2021

Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»:

Մադրիդյան ակումբը վաղուց էր հետաքրքրված ֆրանսիացուն ձեռք բերելու հարցում, իսկ Կիլիանն ինքը մտածում է իր ապագան իսպանական ակումբի հետ կապելու մասին:

Radio Marca-ն հայտնում է, որ Մադրիդի «Ռեալի» նախագահի՝ Ֆլորենտինո Պերեսի հետ զրույցի ժամանակ Մբապեն ասել է, որ կցանկանար խաղալ Էդեն Ազարի և Կարիմ Բենզեմայի հետ նույն թիմում, ինչը էլ ավելի հավանական է դարձնում հարձակվողի տեղափոխությունը մադրիդյան ակումբ:

Ավելի վաղ «Արսենալի» նախկին խաղացող Էմանուել Պետիտը քննադատել է ՊՍԺ-ի ու Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին: Մանրամասներն՝ այստեղ։