Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ռուսական համարանիշով «Կամազը» կողաշրջվել է, մոտ 25 տոննա ցորենը թափվել է և ծածկել ճանապարհի 200 մետր հատվածը․ Shamshyan.com


11:27 , 16 հունիս, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում «Կամազ» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 58 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Վթարի հետևանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Կայքը հայտնում է, որ «Կամազը» եղել է կցորդիչով, որի մեջ եղել է մոտ 25 տոննա ցորեն, և այն թափվել է ճանապարհին, մոտ 200 մետր երկարությամբ հատվածը ծածկվել է ցորենով։

Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։