Վաչե Ամարյանը վիրահատությունից հետո կիսվել է առաջին տեսանյութով


17:17 , 15 հունիս, 2021

Ռուսաստանաբնակ երգիչ Վաչե Ամարյանը օրեր առաջ հիվանդանոցում էր հայտնվել: Այս մասին նա հայտնել էր Ինստագրամի իր էջում: Վաչեն Մոսկվայի հիվանդանոցից լուսանկար էր հրապարակել՝ կից գրառում կատարելով. «Տրամադրությունս անզգայացումից հետո բարձր է: Հեռացրել են այն, ինչն ինձ 5 տարի տանջում էր: Հետևեք ձեզ, քանի դեռ երիտասարդ եք: Շուտով սպորտով կզբաղվեմ և կթողնեմ ծխելը»:

Այժմ երգիչն իր առաջին տեսանյութն է հրապարակել հիվանդասենյակից՝ ցույց տալով երկրպագուներին, որ իրեն լավ է զգում:
Վաչեի հետևորդները նրան շուտափույթ ապաքինում են մաղթել:

View this post on Instagram

A post shared by Vache Amaryan (@vacheamaryan)