Արփի Դավոյանը՝ ոչխարների մեջ բուկլետ բաժանելիս


13:15 , 15 հունիս, 2021

Hraparak.am-ը գրում է.

Մեր ձեռքի տակ են հայտնվել զավեշտալի լուսանկարներ ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանից, որն այս օրերին մյուս ՔՊ-ականների նման լծված է Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությամբ։

Լուսանկարից պարզ չէ, թե Դավոյանին որ գյուղ են ուղարկել, սակայն նա նախընտրական բուկլետները ձեռքին հայտնվել է ոչխարի հոտի մեջ, ապա նկարվել նրանց հետ։