«Միլաս`ամենաապահով ձեռքերում». Սիլվա Հակոբյանը հայ զինվորների հետ լուսանկար է հրապարակել


23:02 , 15 հունիս, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանը հաճախ է սոցցանցերում հրապարակում դստեր՝ Միլայի լուսանկարները: Նրա դուստրը շարունակում է երկրպագուների մեծ բանակ հավաքել մայրիկի էջում։
Այս անգամ Սիլվան նոր լուսանկար է հրապարակել դստեր և հայ զինվորների մասնակցությամբ։ 
«Միլաս`ամենաապահով ձեռքերում»,- գրել է երգչուհին։
Նրա հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը, նրանք մի շարք դրական մեկնաբանություններ են գրել։ 


Հիշեցնենք` Սիլվա Հակոբյանի դուստրը լույս աշխարհ է եկել 2020թ.-ի օգոստոսի 6-ին։
Սիլվան հղիության ողջ ընթացքում կապ էր պահում երկրպագուների հետ ջերմ լուսանկարների միջոցով։