«Բռունցքով ողջույն». Էրդողանն ու Բայդենը ՆԱՏՕ-ի հարթակում «շատ դրական» հանդիպում են անցկացրել (Video)


00:34 , 15 հունիս, 2021

Tert.am-ը գրում է․

Մի քանի րոպե առաջ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարթակում ավարտվել է ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, որի հետ մեծ ակնկալիքներ էին կապված` Ջո Բայդենի Սպիտակ տուն գալուց հետո նկատելիորեն սառած հարաբերությունների ֆոնին: Նեղ և ընդլայնված ձևաչափերով հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Ջո Բայդենը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկկողմ հանդիպումը անվանել է «շատ դրական»:

Իր հերթին, New York Post-ը տեղեկացնում է, որ Բայդենը Էրդողանին մոտեցել և ողջունել է բռունցքով հենց այն պահին, երբ թուրք առաջնորդը ցանկանում էր քննադատել ԱՄՆ նախագահին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ