Շեսնին եվրոների պատմության առաջին դարպասապահն է, որ գրավեց սեփական դարպասը


23:05 , 14 հունիս, 2021

Armsport.am-ը գրում է․

Լեհաստանի հավաքականը 1-2 հաշվով պարտվեց Սլովակիայի ընտրանուն Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին խաղում։

Լեհերի դարպասապահ Վոյցեխ Շեսնին իր ակտիվում ինքնագոլ գրանցեց։ Հանդիպման 18-րդ րոպեին Ռոբերտ Մակը շրջանցեց մրցակցի մի քանի ֆուտբոլիստի ու հիանալի հարված կատարեց, որից հետո գնդակը դիպավ Շեսնիին ու հայտնվեց սեփական դարպասում։ Այս կերպ, նա դարձավ Եվրոպայի առաջնությունների առաջին դարպասապահը, որն ինքնագոլ է անում։

Բացի դրանից, Շեսնին դարձավ Եվրոյի պատմության ամենաարագ ինքնագոլի հեղինակը (17 րոպե ու  22 վայրկյան)։ Այս մասին հաղորդում է Opta-ն։