Ծեծկռտուք՝ Փաշինյանի երթի մասնակիցների ու ԲՀԿ շտաբի աշխատակիցների միջև (Video)


22:11 , 14 հունիս, 2021

News.am-ը գրում է․

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այսօր՝ հունիսի 14-ին, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված քայլերթի ընթացքում միջադեպ է տեղ ունեցել։

Փաշինյանի համակիրների եւ ԲՀԿ շտաբի աշխատակիցների միջեւ սկզբում հայհոյանք, այնուհետեւ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Միջադեպը հանդարտեցրել են ոստիկանության աշխատակիցները։