«Չժուրոնգ» մարսագնացը Երկիր մոլորակ է ուղարկել Մարսի մի քանի նոր լուսանկար, այդ թվում՝ սելֆի։
Ռովերը մոլորակի վրա անլար տեսախցիկ է տեղադրել, այնուհետև բերձրացել հեռավորության վրա՝ լուսանկար անելու։
«Չժուրոնգ»-ից դեպի աջ գտնվում է հրթիռային շարժիչով վայրէջքի հարթակը, որն այս տարվա մայիսին ապահովել է սարքի փափուկ վայրէջքը։ Երկրորդ լուսանկարում պատկերված է մարսագնացը՝ միայն վայրէջքի հարթակը։
Տեսնելի է թեքահարթակը, որի վրա բարձրացել է մարսագնացը, և հետքերը, որոնք այն թողել է մանևրելիս փոշու վրա։
Երրորդ լուսանկարը ցույց է տալիս վայրէջքի հատվածը՝ Ուտոպիա հարթավայրը, որը գտնվում է Մարսի հյուսիսային կիսագնդում։
«Չժուրոնգը» կշռում է շուրջ 240 կգ։ Դրա վերին հատվածում տեղադրված են տեսախցիկներ՝ նախատեսված լուսանկարելու և նավիգացիայի համար։ Հինգ լրացուցիչ գործիքները կուսումնասիրեն տեղի լեռնային շրջանների միներալոգիան և շրջակա միջավայրի ընդհանուր բնութագիրը, ներառյալ՝ եղանակը։
Ինչպես և ներկայումս գործող ամերիկյան Curiosity և Perseverance մարսագնացները, «Չժուրոնգը»-ը ևս ունի լազերային հատված, որը նախատեսված է լեռնային զանգվածների քիմիական կազմն ուսումնասիրելու համար, ինչպես նաև ռադար՝ ջրային սառույցներ գտնելու համար։