Հայտնի լուսանկարի պատմությունը. ինչու՞ էր զինվորն ավանակին ուսերին դրված տանում


21:00 , 14 հունիս, 2021

Պատմությանը հայտնի են որոշ լուսանկարներ, որոնք անհասկանալի են բոլորին։ Սակայն կան նաև այնպիսինները, որոնց նայելիս տարատեսակ էմոցիաներ են առաջանում, և յուրաքաչյուր մարդ այդ լուսանկարը հասկանում է յուրովի։

Այս հին լուսանկարը վերջերս է հայտնիություն ձեռք բերել։ Դաշտում քայլում են զինվորներ, որոնցից մեկն ուսերին պահում է իրական ավանակ։ Լուսանկարը մակագրված է, ինչն էլ շփոթեցել է բոլորին։ Բոլորը կարծում էին, որ լուսանկարում պատկերված զինվորը փրկում է ավանակին, քանի որ գետինն ականապատված է։ Չէ՞ որ ավանակը տեղյակ չէ՝ որ հատվածներում են առկա ականներ, և կարող է այդ պատճառով ծանր դրության մեջ դնել բոլորին։

Սակայն մյուս զինվորները բավականին անհոգ տեսք ունեն. նրանցից մեկն անգամ ժպտում է։

Լուսանկարն արվել է 1958 թ. Աֆրիկայի տարածքում՝ շոգ հուլիսյան մի օր։ Այդ ժամանակ Ալժիրը Ֆրանսիայի գաղութն էր, և այնտեղ պատերազմ էր ընթանում խաղաղության համար։ 1959 թ. ընդունվեց ալժիրցիների ինքնորոշման իրավունքը։ Ֆրանսիացի զինվորները քայլում էին Ալժիրի դաշտերով, երբ նկատել են կենդանուն և որոշել օգնել նրան։ Դա հասու ավանակ չէր, այլ ձագ՝ շատ թույլ և քաղցած։ Դատելով նրա վիճակից՝ կենդանուն քիչ ժամանակ էր մնացել ապրելու։ Զինվորները չկարողացան դժբախտ կենդանու կողքով անտարբեր անցնել, հատկապես երբ վերջնս նրանց նայեց անմեղ ու մեծ աչքերով։

Ավանակին անվանեցին Բեմբի և վերցրին իրենց հետ։ Կենդանին ուժասպառ էր, այդ իսկ պատճառով զինվորները հերթով գրկում էին նրան։ Հասցրին կենդանուն մինչև բազա, որտեղ ոտքի կանգնեցրին և որոշեցին պահել՝ որպես թալիսման։ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ավանակները շատ են գնահատվում, քանի որ դիմացկուն բեռնատար կենդանիներ են։ Բեմբին արագ ապաքինվեց, հարմարվեց զինվորականներին և նրանց հետ գնում էր ամենուր՝ բազայի տարածքում։ Մի քանի անգամ կենդանին հայտնվել է թշնամու կրակի տակ, սակայն փրկվել է, բարեբախտաբար։ Թե ինչ է եղել հետագայում ավանակի հետ՝ անհայտ է։