Չինաստանի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,0 մագնիտուդով երկրաշարժ


17:48 , 12 հունիս, 2021

Armenpress.am-ը գրում է.

Չինաստանի սեյսմիկ կենտրոնի մասնագետները հունիսի 12-ին 5,0 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են ֆիքսել Չինաստանի հարավ-արևմուտքի Յունյան շրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկրաշարժը  16 կիլոմետր խորություն է ունեցել: Տուժածների և ավերումների մասին տեղեկություններ դեռ չկան: