«Lացել եմ, գիշերը վազելով հասցրել եմ երեխայիս հիվանդանոց». Մարինա Մնացականյանը՝ 6 ամսական որդու և ամուսնու հոգատարության մասին


20:46 , 12 հունիս, 2021

Դերասան-ամուսիններ Մարինա Մնացականյանի և Սեյրան Մովսիսյանի որդին՝ Միքայելը, 6 ամսական է: Ծնողները որոշել առաջին անգամ հանրությանը ցույց տալ փոքրիկին: Տղայի լուսանկարները Մարինան հրապարակել է իր ֆեյբուքյան էջում:

BlogNews.am կայքի հետ զրույցում Մարինան պատմել է հղիության ընթացքում 20 կգ ավելորդ քաշ հավաքելու, ամուսնու հոգատարության և փոքրիկի խնամքի հետ կապված դժվարությունների մասին:

Մարինան նշում է, որ երեխայի ծննդից հետո շատ բան է փոխվել թե՛ իր կենցաղում, թե՛ իր ու ամուսնու հոգեբանությանս մեջ: 
Դերասանուհին պատմում է, որ ամուսնու օգնությունն ու աջակցությունն անգնահատելի են. Սեյրանն անում է ամեն բան, որպեսզի պակասեցնի կնոջ հոգսն ու հնարավորություն տա նրան մի փոքր հանգստանալու:
«Սեյրանը շատ հոգատար ամուսին է, իսկ հիմա նաև հոգատար հայրիկ է: Արդեն երկու օր է, ինչ Սեյրանն առավոտյան երեխային տանում է զբոսանքի որպեսզի ես քնեմ՝ չնայած այն բանին, որ ինքն էլ է շատ սիրում քնել: Գիշերը ինքն է հաճախ արթնանում ու փոքրիկին օրորում, շատ կցանկանամ, որ իմ տղան նմանվի ամուսնուս ու նրա պես տղամարդ լինի»,-ասում է նա:

Մարինան նաև խոստովանում է, որ սկզբնական շրջանում շուտ էր խուճապի մատնվում փոքրիկի խնամքի հետ կապված դժվարությունների պատճառով:

«Ես տեսակով շատ ուշադիր եմ: Իհարկե, երեխայի դեպքում իմ ուշադրությունն ու նվիրվածությունը քառապատկվում է: Ես շուտ եմ խուճապի մատնվում, ու եղել են դեպքեր, երբ լացել եմ, գիշերը վազելով հասցրել եմ երեխայիս հիվանդանոց, որովհետև մտածել եմ, որ ինչ-որ բան այն չէ, սակայն բժիշկներն ասել են, որ ամեն բան լավ է:
Սկզբից չէի կարողանում իքնուրույն լողացնել փոքրիկիս: Շատ էի վախենում: Իհարկե, հետո արդեն սովորեցի:
Յուրաքանչյուր երեխա արդեն ծնվում է իր բնավորությամբ: Միքայլեը շատ համառ է
. եթե մի բան ցանկանում է ուրեմն վերջ, հնարավոր չէ համոզել: Օրինակ՝ Միքայելը կատեգորիկ չի սիրում մանկասայլակ, տանել չի կարողանում»: 

Մարինան հավատացնում է, որ հետծննդաբերական դեպերսիա չի ունեցել, պարզապես, եղել են օրեր, երբ գերհոգնածության հետևանքով սրտնեղել է: Սեյրանն օգնել է նրան հաղթահարել բոլոր դժվարությունները:
Դերասանուհին ժպիտով հիշում է, որ հղիության ընթացքում 20 կգ ավելորդ քաշ էր հավաքել, ու պատմում է, թե ինչպես կաորղացավ նիհարել. «Հղիության ժամանակ 44-ից դարձել էի 64 կգ: Ծննդաբերությունից հետո միանգամից 10 կգ նիհարել եմ, սակայն ծննդատնից դուրս գալուց հետո կարծես հղի լինեի: Երբ եկա տուն ու նայեցի հայելու մեջ, հասկացա, որ ահավոր վատ վիճակում եմ, բայց համոզված էի , որ կնիհարեմ: Անցավ ընդամենը մեկ ամիս ու վերադարձա նախկին քաշիս»:  

Մարինան հղիության գրեթե ողջ ընթացքում աշխատել է, իսկ կարանտինի ընթացքում օնլայն դասերի շնորհիվ մարքեթինգ է սովորել և աշխատել այդ մասնագիտությամբ անգամ ծննդատանը լինելու ժամանակ: Երբ նրա փոքրիկն ընդամենը 40 օրական էր, նա արդեն զբաղվածություն ուներ թատրոնում: 
Մարինան նշում է, որ հիմա բաց է առաջարկների համար ու շուտով կներկայանա մի շարք նորություններով:

 Նյութը՝ Տաթևեր Լազարյանի