ԱՄՆ Տեխաս նահանգում կրակահերթի հետևանքով առնվազն 12 մարդ է տուժել


13:49 , 12 հունիս, 2021

Armenpress.am-ը գրում է.

Առնվազն 12 մարդ վիրավորվել է ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում հունիսի 12-ին տեղի ունեցած կրակահերթի հետևանքով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է քաղաքի շտապօգնության ծառայությունը:

Հաղորդվում է, որ վիրավորներից մեկը գտնվում է ծանր վիճակում:

Դեպքի մանրամասները դեռ հայտնի չեն: