Ռուզաննա Մանուչարյանը՝ 15 կգ ավելորդ քաշից ազատվելու կախարդական միջոցի և մայր լինելու դժվարությունների մասին


21:45 , 12 հունիս, 2021

Մարտի 22-ին լույս աշխարհ է եկել դերասաններ Վահան Միրաքյանի ու Ռուզաննա Մանուչարյանի առաջնեկը՝ Վիկտորյան։ Վերջերս Ռուզաննան կիսվել էր փոքրիկի առաջին ֆոտոշարքով։
BlogNews.am կայքի հետ զրույցում Ռուզաննան պատմել է մայրիկ լինելու դժվարությունների, ինչպես նաև հղիության ընթացքում գիրանալու և կախարդական ձևով ավելորդ քաշից ազատվելու մասին:

«Երբ բալիկս նոր էր ծնվել, հաճախ էին հարցնում, թե ինչ է փոխվել իմ կյանքում: Ես պատասխան չէի գտնում, բայց հիմա հասկանում եմ. սկսել եմ կյանքին ուրիշ գույներով նայել, անտեսել այն մարդկանց, ովքեր ցանկանում են ինձ նեղացնել»,- պատմում է Ռուզաննան ու հավելում,-«Հիմա ավելի շատ մտածում եմ իմ ու բալիկիս առողջության և ուրախ օրերի մասին: Մինչ մայրանալը դժվարությունները շատ ծանր էի տանում, այժմ ամեն բացասական բան թեթև եմ տանում, մարդկանց այլ աչքերով եմ նայում:
Մայր լինելը շատ դժվար է, բայց ես խուճապի չեմ մատնվում ոչ մի պարագայում»: 

Ռուզաննան վստահեցնում է, որ հետծննդաբերական դեպրեսիա, բարեբախտաբար, չի ունեցել: Այդ հարցում նրան օգնել են հարազատներն ու նոր աշխատանքը:

«Գուցե ինձ օգնեց այն փաստը, որ ես շատ էի աշխատում, աշխատել եմ անգամ ծննդատնից: Բացի այդ ամուսինս ու մայրիկս ամեն բան արեցին, որպեսզի ես այդ բարդ օրերը հաղթահարեմ»,-ասում է նա ու պատմում, որ հղիության ընթացքում նոր մասնագիտություն է ձեռք բերել. այժմ Ռուզաննան թեյփերի մասնագետ է: 


Թեյփերն ի սկզբանե կիրառվել են բժշկության մեջ և նախատեսված են եղել մկանների, հյուսվածքների բուժման համար: Դրանք կպչուն ժապավեններ են, որոնք այսօր արդեն ակտիվ կիրառվում են էսթետիկ բժշկության բնագավառում: Թեյփերն օգնում են ոչ միայն ձերբազատվել ավելորդ կիլոգրամներից, այլ նաև վերացնում կամ շտկում են մաշկի անհարթությունները:

«Ես այն բախտավորներից չեմ, ովքեր ծննդատնից դուրս են գալիս այնպիսին, ինչպիսին եղել են մինչև հղիանալը: Բայց չեմ ընկճվում ու շատ եմ աշխատում ինձ վրա»,-ժպիտով կիսվում է նորաթուխ մայրիկն ու նշում, որ թեյփերի շնորհիվ կարողացել է ազատվել հղիության ընթացքում ձեռք բերած 15 ավելորդ կիլոգրամներից: Ռուզաննան նաև հավելում է, որ բացի թեյփերից այժմ նաև զբաղվում է սպորտով ու նախընտրում է առողջ սնունդ:

 Նյութը՝ Տաթևեր Լազարյանի