Որևէ անգամ չեմ նկատել կամ զգացել, որ ֆակուլտետի որևէ դասախոս ժողովրդի նկատմամբ տարածի ատելություն


23:55 , 11 հունիս, 2021
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոսներն են այն շրջանավարտներին դասավանդել, ովքեր այսօր աշխատում են Կառավարության ղեկավար մարմիններում, դատական իշխանության և իրավապահ մարմինների համակարգում:
Արդյոք այս շրջանավարտներն ատելությամբ են լցված ժողովրդի նկատմամբ:
Ինքս սովորել եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, իսկ 2005 թվականից ֆակուլտետում դասավանդում եմ:
Որևէ անգամ չեմ նկատել կամ զգացել, որ ֆակուլտետի որևէ դասախոս ժողովրդի նկատմամբ տարածի ատելություն: