Հայտնի ձայնագրության հերոս, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե/Հրաչ Մարգարյանը բավարարել է Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով հինգերորդ միջնորդությունը


18:36 , 11 հունիս, 2021
Հայտնի ձայնագրության հերոս, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե/Հրաչ Մարգարյանը բավարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով հինգերորդ միջնորդությունը:
Հաշվի առնելով այն, որ Մարգարյանի (Հրաչ) դատական ակտը որևէ առնչություն չունի իրավաբանության հետ, մնում է պարզել ընդամենը մեկ հարց ֊ ու՞մ էր այս անգամ վախեցած ու լացակումած զանգել Հրաչը, և ո՞վ է նրան ասել, թե՝ ձև չունես, ուզես-չուզես պիտի տաս։
#Տվող_Հրաչը