Տասնյակ մայրեր շնորհակալություն են հայտնել ինձ այդ հայտարարությունը ստորագրելու համար. Փաշինյանը՝ կապիտուլյացիայի մասին


17:25 , 11 հունիս, 2021

Analitik.am-ը գրում է.

Ես այս ընթացքում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մայրերից շնորհակալություններ եմ ստացել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելու համար: Բերդավանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պայքարել են մինչև այն կետը, երբ իմաստ է եղել, դադարեցրել են, երբ հիմնավորում չի եղել պայքարը շարունակելու համար:

«Գալիս են պահեր, երբ մարդը պետք է անձնական պատասխանատվություն վերցնի ու անի քայլ: Ես չեմ ասի, թե ուրախ եմ այդ պատասխանատվությունը վերցնելու համար, բայց այդ իրավիճակում այդ քայլը պետք էր անել, դրանով մենք տասնյակ հազարավոր կյանքեր ենք փրկել»,-ասաց նա:

Նշենք, որ սույն հայտարարությունով թշնամուն զիջվեց Արցախի մեծ մասը: Այն հայտնի է որպես կապիտուլյացիոն հայտարարություն: