«Հրապարակ»․ Արմավիրում Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ, երբ կազմակերպիչները տեսել են, որ դահլիճը չի լցվում, արագորեն մոբիլիզացրել և հանդիպման են բերել ատոմակայանի աշխատակիցներին


09:47 , 11 հունիս, 2021

«Հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմավիրի մարզ՝ Գայ, Գեղակերտ, Մրգաշատ և այլ համայնքներ, Արմավիր և Մեծամոր քաղաքներ: Մեծամորում նախատեսված է եղել դահլիճային հանդիպում։ Երբ կազմակերպիչները տեսել են, որ դահլիճը չի լցվում, արագորեն մոբիլիզացրել և հանդիպման են բերել Մեծամորի ատոմակայանի աշխատակիցներին։

Նրանք բոլորը պլաստիկ քարտերով են մտնում հատուկ պահպանվող օբյեկտ համարվող ՀԱԷԿ և երբ դահլիճ մտնելու համար սկսել են անցնել մետաորսիչի միջով, սարքը սկսել է ծնգծնգալ և բոլորը ստիպված են եղել իրենց քարտերը հանել և դնել պահակետի սեղանին։ Դրանից հասկացվել է, որ հանդիպումը կազմակերպվել է վարչական ռեսուրսի կիրառմամբ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։