Մահացել է Սերգեյ Շոյգուի քույրը՝ Պետդումայի պատգամավոր Լարիսա Շոյգուն


17:07 , 10 հունիս, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

Մահացել Է Պետդումայի պատգամավոր Լարիսա Շոյգուն՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի քույրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Պետդումայի «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովին:

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Լարիսա Շոյգուի հարազատներին ու մտերիմներին», - ասել է Նևերովը։

Լարիսա Շոյգուի մահվան պատճառը ուղեղի կաթվածն է։

Նա ծնվել էր 1953 թվականի հունվարի 21-ին, Պետդումայի վերահսկողության և կանոնակարգի կոմիտեի նախագահի տեղակալն էր։