Մարդիկ զոհվում էին հայրենիքի համար, այնինչ գլխավոր հրամանատարն իրեն գժի տեղ էր դրել


14:36 , 10 հունիս, 2021
Ձայնագրությունից պարզ ա դառնում․
Մարդիկ զոհվում էին հայրենիքի համար, այնինչ գլխավոր հրամանատարն իրան գժի տեղ էր դրել։
Հինգ հազար հոգու կյանքն ընդհանտվեց, որովհետև առաջնորդն իրան գժի տեղ էր դրել։
Ամեն օր զոհվածների անուններ էինք կարդում, որովհետև վարչապետն իրան գժի տեղ էր դրել։
Անհեր, անզավակ, ընկերներ կորցրած անթիվ հոգիներ, որովհետև հեղափոխականն իրան գժի տեղ էր դրել։
Անտուն, պանդուխտներ տասնյակ հազարավոր, որովհետև աղքատությունը գլխում ա ասողն իրան գժի տեղ էր դրել։
Ծերունու վիզը կտրեցին, որովհետև ասֆալտներին փռողն իրան գժի տեղ էր դրել։
Մյուս ծերունուն գնդակոծեցին, որովհետև դրոշի համար աշխատանքից ազատողն իրան գժի տեղ էր դրել։
Էն մարդու, որ տուն վերադառնալու համար չոքացրել, ծունկով դեմքին էին խփում, որովհետև այդ մեկ մարդը դու ես ասողը իրան գժի տեղ էր դրել։
Խոշտագնելով, բռնաբարվելով սպանվեցին մարդիկ, որովհետև թավիշն իրան գժի տեղ էր դրել։
Արյունով ազատագրված հայրենիքը, թշնամուն հանձնվեց, որովհետև Արցախը Հայաստան է և վերջ ասողն իրան գժի տեղ էր դրել։
Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր, որովհետև ինչ ուզում, էն էլ բանակցողը իրան գժի տեղ էր դրել։
Կա հարց՝ արդյոք Շուշին հայկական է, որովհետև Արցախով բոլոր ժողովուրդներին բավարարողն իրան գժի տեղ էր դրել։
Մարդիկ անոտուձեռ են, որովհետև հպարտանում եմ բոլորովդ ասողն իրան գժի տեղ էր դրել։
Անտառներում ու դաշտերում անհայտ կորել, մեռել են մարդիկ, որովհետև սիրում եմ բոլորիդ ասողն իրան գժի տեղ էր դրել։
Բաքվի բանտերում հարյուրավոր մարդիկ են վայրկյան առ վայրկյան տանջվում, որովհետև քաղաքացու հպարտությունը վերադարձրածն իրան գժի տեղ էր դրել։
Որոտանում, Շուռնուխում խլեցին պապական տները, որովհետև ժողովրդի իշխանությունը վերադարձրածն իրան գժի տեղ էր դրել։
Տները վառում, հեռանում էին հայրենի հողից, որովհետև վարչապետը պիտի քո տան հարցը լուծի՞ մուննաթը իրան գժի տեղ էր դրել։
Վանքերը, գերեզմանները, հայերի հետքը վերացնում ա Արցախից բարբարոսը, որովհետև հողը սիրելով են պահում ասողն իրան գժի տեղ էր դրել։
Ցեղասպան թշնամին ներխուժել է Հայաստան ու խարսխվել, որովհետև նախնիներին նզովողն իրան գժի տեղ էր դրել։
Տոպրակների մեջ փտած դիակներ, որովհետև կոպեկ առ կոպեկ հետ բերողն իրան գժի տեղ էր դրել։
Ընտանիքներ ու ընկերներ են թշնամացել, որովհետև համերաշխության խորհրդանիշն իրան գժի տեղ էր դրել։
Գիտեինք, որ էս ամենը եղավ, որովհետև ստահակ ա, տգետ, դավաճան կամ թուրք։ Իսկ ձայնագրությունից նաև իմացանք, որ կապիտուլյանտ դավաճանը իրան նաև գժի տեղ ա դրել։ Գժի տեղ ա դրած ասում ա՝ ապագա կա։
Ու էս գժի տեղ դրածը բոլորիս գժի տեղ դրած շարունակում ա իրան գժի տեղ դնել։