Տիգրան Եսայանը հեռացավ Ուրարտուից․ հայտնի է թիմի նոր գլխավոր մարզիչը


15:06 , 10 հունիս, 2021

Armsport.am-ը գրում է.

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Տիգրան Եսայանը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ ակումբում տեղի են ունեցել նոր նշանակումներ։ «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Արսեն Պետրոսյանը։ Գլխավոր թիմի մարզչական շտաբը համալրել են նաև Ստեփան Ղազարյանն ու Իգոր Պադերինը։

Ակումբը շնորհակալություն է հայտնել Եսայանին կատարած աշխատանքի, ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա

Հիշեցնենք՝ «Ուրարտուն» Հայաստանի ավարտված առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալաներն ու հանդես կգա ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկությունում։