Բենզեման խուսափել է լուրջ վնասվածքից


22:06 , 9 հունիս, 2021

Armsport.am-ը գրում է․

«Ռեալի» ու Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման խուսափել է լուրջ վնասվածքից։

RMC Sport-ը հաղորդում է, որ վնասվածքը, որ հարձակվողը ստացել էր Բուլղարիայի հավաքականի հետ ընկերական խաղում (3-0), պարզվել է՝ լուրջ չէ։

Մոտ օրերս Բենզեման կվերադառնա հավաքականի հետ մարզումներին ու կշարունակի նախապատրաստվել Եվրո-2020-ին։