Ո՞ւր ա, բաժակս տվեք. Խաչատուր Սուքիասյան


15:28 , 9 հունիս, 2021

Analitik.am-ը գրում է.

Շիրակի մարզում Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի քարոզարշավը շարունակվում է: Հերթական կանգառը Հոռոմն է: Այստեղ Նիկոլ Փաշինյանի համար հատուկ սեղան էին գցել ու նրան հյուրասիրեցին կոնյակով:

Փաշինյանի հետ է նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով գտնվում է ՔՊ ցուցակում: Նա նախ չցանկացավ մոտենալ սեղանին, սակայն ավելի ուշ որոշեց օգտվել, մոտեցավ ու խնդրեց իրեն ևս բաժակ տալ:

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին ու շարունակեցին ճանապարհը: