Երեկ գերեվարված հայ զինծառայողը վերադառնում է տուն՝ հանգստանալու. Բորիս Ավագյան


11:37 , 9 հունիս, 2021

Hraparak.am-ը գրում է.

Առավոտյան ժամը 10։00-ին Ստեփանակերտում ռուս խաղաղապահները հայկական կողմին են փոխանցել երեկ ադրբեջանցիների կողմից գերեվարված Արթուր Քաթանյանին։ 

Արթուր Քաթանյանն այժմ վերադառնում է Հայաստան եւ գնում է տուն՝ հանգստանալու։

Տեղեկությունը մեզ փոխանցեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։