Ադրբեջանը հայտարարել է զինծառայող Արթուր Քաթանյանին հայկական կողմին հանձնելու մասին


00:34 , 9 հունիս, 2021

Armday.am-ը գրում է․

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է «սահմանը հատելիս» բերման ենթարկված զինծառայողին հայկական կողմին հանձնելու մասին, հաղորդում է Ռիա Նովոստին:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել․

«Հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը»։