Նոյերը դարձել է առաջին դարպասապահը, որը Գերմանիայի հավաքականի կազմում 100 հանդիպում է անցկացրել


03:13 , 8 հունիս, 2021

Armsport.am-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 7-ին, Գերմանիայի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Լատվիայի հետ և 7-1 ջախջախիչ հաղթանակ տարել։ Բունդեսթիմի կազմում մեկնարկային րոպեներից դաշտ է դուրս եկել դարպասապահ Մանուել Նոյերը։ «Բավարիայի» դարպասապահի համար սա 100-րդ հանդիպումն էր ազգային թիմում։

Այսպիսով, Նոյերը դարձել է առաջին գերմանացի դարպասապահը, որը կարողացել է 100 հանդիպում անցկացնել հավաքականի կազմում։ Խաղից առաջ Նոյերի թիմակիցներն ի նշան այս նվաճման «պատվո միջանցք» են կազմել դարպասապահի համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ