Սաուդյան Արաբիան արաբական մի քանի երկրների հետ համատեղ օդային վարժանքներ է իրականացնում


21:29 , 7 հունիս, 2021

News.am-ը գրում է․

Սաուդյան Արաբիան արաբական մի քանի երկրների հետ համատեղ օդային վարժանքներ է անցկացնում «Արքայազն Սուլթան» ավիաբազայում, հայտնել է MEM-ը:

Երկշաբաթյա վարժանքը, որը կրում է «Tuwaiq 2» անվանումը, «նպատակ ունի ապահովել պատրաստվածության բարձրագույն մակարդակ եւ հասնել գործողությունների համատեղելիության եւ ինտեգրման», - հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը:

Մասնակից երկրներն են ԱՄԷ-ն, Օմանը, Հորդանանն ու Եգիպտոսը, իսկ Քուվեյթն ու Բահրեյնը մասնակցում են որպես դիտորդներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ